Playboy-ն այսուհետ՝ առանց մերկ աղջիկների. լույս է տեսել ամսագրի առաջին համարը
Playboy ամսագրի համար սկսվել է նոր «դարաշրջան»՝ պարբերականի 60-ամյա պատմության մեջ առաջին անգամ այն լույս է տեսել առանց ամբողջությամբ մերկ մոդելների, հայտնում է CNN-ը:
Հաղորդվում է, որ ամսագրի վերաբեռնումից հետո Playboy-ի առաջին դեմքը դարձել է սոցցանցերի հերոսուհի Սառա Մակ-Դենիելը:
Playboy-ի նախկին ու ներկայիս ձևաչափերին, ըստ կոնտենտի տնօրեն Քորի Ջոնսի, միավորելու են օրիգինալ «ԴՆԹ»-ները, սակայն պարբերականը նախկինի պես լինելու է սադրիչ:
«Դա լինելու է սեքսուալ, սակայն աշխատանքի համար անվտանգ»,- ընդգծել է Ջոնսը:
Playboy-ի գլխավոր տնօրեն Սքոթ Ֆլենդերսը նշում է, որ նորացված Playboy-ը իր տեղը կգտնի այնպիսի պարբերականների շարքում, ինչպիսին է Vanity Fair-ը, սակայն հետ կքաշվի GQ-ի ու Maxim-ի ձևաչափերից: