Բաժիններ՝

«Դժվար կլինի քնել Բարսելոնայում անցկացրած խաղի արդյունքից հետո». Գարի Նևիլ

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Գարի Նևիլն Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:7) հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

«Հրաժարակա՞ն: Ոչ: Բայց սա ակումբում իմ եղած ժամանակահատվածի ամենացավոտ երեկոն էր: Ես նման խաղեր ունեցել եմ՝ որպես ֆուտբոլիստ, հիմա էլ ունեցա՝ որպես մարզիչ: Մենք թույլ տվեցինք այնքան հիմար սխալներ, որոնք անթույլատրելի են յուրաքանչյուր մակարդակի համար: Ազդում են արդյունքները «Վալենսիայում» իմ ապագայի վրա՞: Հաջորդ հարցը:

Սա ամենավատ խաղերից մեկն էր, որում ես մասնակցություն եմ ունեցել: Դժվար կլինի քնել այսպիսի արդյունքից հետո: Երկրպագուներն արժանի չէին նման բանի: Ինձ դուր չեկավ այն, ինչ կատարվում էր դաշտում: Մենք պարտվել էինք խաղը՝ նույնիսկ մինչև հեռացումը»,- Նևիլին ցիտում է Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս