Հաշմանդամություն ունեցողների թիվը աճում է, իսկ պետության տված թոշակինը՝ ոչ
asparez.am-ը գրում է. Հայաստանում աճել է հաշմանդամություն ունեցող քաղաքացիների թիվը։ Ընդհանուր առմամբ նրանց թիվը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հասնում է է 200 հազար 177-ի, որը ՀՀ քաղաքացիների 6,6 տոկոսն է։ 2015 թվականին բժշկասոցիալական փորձաքննություն է անցել 72 հազար 941 քաղաքացի, որից 55 հազար 585-ն առաջին անգամ։
Փորձաքննություն անցած քաղաքացիներից 7 հազար 801-ը, կամ 3,9 տոկոսը եղել են երեխաներ։
Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի փոխանցմամբ, աճել է հաշմանդամություն ունեցող անձանց թիվը։
-2015 թվականին ունեցել ենք 17 հազար 595 հաշվառված քաղաքացիներ, իսկ 2014-ին՝ 17 հազար 547։ Աճել է նաեւ այն մարդկանց թիվը, որոնց մերժել են, քանի որ չեն համապատասխանել հաշմանդամության կարգ ստանալու պահանջներին։ 2015-ին նրանց թիվը եղել է 1962 հոգի, իսկ 2014-ին՝ 1864,-ասում է Արմեն Սողոյանը։
Պաշտոնյայի խոսքով, հաշմանդամություն ունեցող անձանց 31,4 տոկոսի մոտ առկա է սիրտանոթային խանգարումներ, 10,8 տոկոսի մոտ՝ հոգեկան հիվանդություններ, 8,1 տոկոսի մոտ՝ նորագոյացություններ, 7,9 տոկոսի մոտ՝ նյարդային համակարգի հիվանդություններ, իսկ 7,4 տոկոսը հաշմանդամության կարգ ստացել է Էնդոկրին հիվանդությունների համար։
Շարունակությունն` այստեղ