1990 թվականից մինչ օրս աշխարհում սպանվել է 2 297 լրագրող
1990 թվականից մինչ օրս ողջ աշխարհում սպանվել է 2 297 լրագրող: Այս մասին են վկայում Լրագրողների միջազգային դաշնության (IFJ) տվյալները, հայտնում է РБК-ն:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների բռնի սպանությունների թվով առաջատարը դարձել է Իրաքը, որտեղ վերջին 25 տարում սպանվել է 309 լրագրող, երկրորդ տեղում Ֆիլիպիններն (146), այնուհետև հաջորդում են Մեքսիկան (120) ու Պակիստանը (115):
Ռուսաստանը հայտնվել է վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականում, որտեղ 1990 թվականից ի վեր սպանվել է ԶԼՄ-ների 109 աշխատակից: Տասնյակում ներառվել են նաև Ալժիրը, Հնդկաստանը, Սոմալին, Սիրիան ու Բրազիլիան:
Առավել հաճախ լրագրողների մահվան պատճառ են դարձել առևանգումները, ահաբեկչությունները, զինված հակամարտությունները:
Ընդ որում՝ հետաքննվում է միայն յուրաքանչյուր 10-րդ գործը, ասվում է զեկույցում: