Բաժիններ՝

Հազարավոր հեկտարներ չեն մշակվում

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են 110 հազար 779 հեկտար: Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկատվությամբ՝ դրանից 25 հազար 300 հեկտարը վարելահող է, բազմամյա տնկարկներ՝ 3755 հեկտար:

Բազմամյա տնկարկներից 2400 հա-ն պտղատու ,1355 հա-ն՝ խաղողի այգիներ են: Գյուղատնտեսական  մարզում  հազարավոր հեկտար հողեր  չեն մշակվում:  25 հազար 300 հա վարելահողերից 7210 հեկտարը չի  մշակվում սահմանամերձ , ականապատ լինելու, ադրբեջանական գնդակոծության գոտում գտնվելու   պատճառով:

Մնացած 18 հազար 90  հա վարելահողից 2015թվականին մշակվել է 16 418 հա-ն:  Տավուշի  բնակիչները  հողերը չեն մշակում տարբեր պատճառներով՝ հողատարածությունների  մի մասը ոռոգելի չէ, վարելահողերը  տարիներ շարունակ չեն բերրիացվել, պարարտանյութերով հարստացել(այդ պատճառով բերքատվությունը ցածր է, ոչ եկամտաբեր ), աճեցված բերքը իրացնելու շուկան փոքր է եւ այլն:

Սահմանամերձ  մարզում գյուղացիներ կան, ովքեր պարզապես վարուցանքի, սերմացուի փող չունեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29