
Նևիլը պետք է ներողություն խնդրեր և հրաժարական տար

«Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտյագո Կանիսարեսը գտնում է, որ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնայից» 0:7 հաշվով կրած ջախջախիչ պարտությունից հետո թիմի գլխավոր մարզիչ Գարի Նևիլը պետք է հրաժարական տար:
«Սա իմ ամբողջ կյանքի ընթացքում «Վալենսիայի» կրած ամենասարսափելի պարտությունն էր: Եվ այն, թե ինչ ձևով մենք պարտվեցինք, ոչ մի համեմատության մեջ չի կարող լինել 1993թ.-ին «Կարլսրուեից» կրած պարտության (0:7) և 1995թ.-ին «Սալամանկայից» 0:4 հաշվով կրած պարտության հետ:
Ես հույս ունեի, որ այսպիսի բանից հետո մարզիչը հրաժարական կտա և ներողություն կխնդրի: Զարմանալի է, որ նա այդպիսի բան չարեց: Ես կարծում էի, թե Գարին ազնիվ մարդ է»,- գրել է իսպանացին թվիթերյան իր էջում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը