
Գվարդիոլան «Բավարիայի» համար շատ պրոբլեմեր է ստեղծել

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոտար Մատեուսը կարծիք է հայտնել, որ մյունխենցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պետք է երկարաձգեր պայմանագիրն ակումբի հետ: Գվարդիոլան պայմանավորվածություն է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հետ և կգլխավորի թիմը մրցաշրջանի ավարտից հետո:
«Հնարավոր է՝ Պեպին նոր մարտահրավեր էր պետք: Ես նրան հասկանում եմ. նրա աշխատավարձը պետք է խելահեղ լինի: Գվարդիոլան ցանկանում է ինչ-որ նոր բան փորձել, չնայած նա արդեն ունի Եվրոպայի լավագույն թիմը: «Բավարիան» կատարում էր նրա յուրաքանչյուր քմահաճույք` կապված բժիշկների, ֆուտբոլիստների, մարզչական շտաբի հետ: Պեպը դաշտից դուրս շատ պրոբլեմներ էր ստեղծում «Բավարիայի» համար, բայց նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Ես նրան հասկանում եմ:
Նա պետք է երկարաձգեր պայմանագիրը «Բավարիայի» հետ: Ես այդպես եմ կարծում: Բայց նրա պայմանագրի ժամկետը լրանում է, և Պեպը կարող է վարվել այնպես, ինչպես ճիշտ է համարում»,- Մատեոսին ցիտում է Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը