Բաժիններ՝

Արագածավանի բնակչին սպանել են հոր աչքի առջև. մանրամասներ. news.am

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի 40-ամյա բնակիչ Արտյոմ Խամոյանը փետրվարի 3-ի ուշ գիշերը սպանվել է հոր՝ Սասուն Խամոյանի աչքի առջեւ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է մի արագածավանցի՝ չցանկանալով հրապարակել իր անունը։

Նույն օրը մահացած 49-ամյա Վարդգես Գալստյանը երկու օրից կդառնար 50 տարեկան, եւ ըստ գյուղացիների, նրա ծննդյան օրը նաեւ միակ որդու հարսանեկան արարողությունը պետք է լիներ։

«Որոշել էր 50-ամյակի օրը համ հարս բերեր, համ ծնունդը նշեր, առեւտուրը արել էին արդեն, բայց երկու օրից իր թաղումն է։ Մա՞րդ էլ հարսանիքի պատրաստություն տեսնի, թաղում անի»,- ասաց արագածավանցին։

Վարդգես Գալստյանը որդուց բացի, ուներ 2 ավագ դուստր, հիվանդ ծնողներ ու կին։ Զբաղվում էր անասնապահությամբ։

Հնչած կրակոցներից հրազենային վիրավորում ստացած 25-ամյա Արման Խամոյանը վերջերս է ամուսնացել, աշխատում է տեղի խանութներից մեկում։

Սպանության կասկածանքով ձերբակալված 35-ամյա Սեդրակ Ղազարյանը ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա։ «Երկար տարիներ երեխա չէին ունենում, ասա` ունեցել էիր, քո համար սսկվեիր, ընտանիքիդ հետ հանգիստ ապրեիր։ Կնիկը մեղք ա»,-ասաց մի կին։

Կնոջ խոսքով՝ դեպքի օրը Սեդրակ Ղազարյանը նշել է դստեր ծննդյան օրը՝ ենթադրելով, որ նա էլ Խամոյանների պես ոչ սթափ վիճակում է եղել, այլապես գուցե կատարվածը ողբերգությամբ չավարտվեր։

«Խմել են, անջատվել, լեզվակռվից հետո էս դեպքն ա եղել։ Որ սթափ չեղան, ամեն ինչ էլ հնարավոր է, մի սթից բանն էլ կդարձնեն մեծ բան, իրանք ուրիշ ձեւ են, իրանք հա էլ մութ անցյալ են ունեցել»,-ասաց կինը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս