![](/banners/BeFunky-design.jpg)
Հրդեհ Մրգավետ գյուղում
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/Hrdeh1.jpg)
Փետրվարի 4-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի Երևանյան խճուղու սկզբնամասում այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.13-ին, մարվել՝ 21.27–ին:
Պարզվել է, որ Ռ. Բ.-ին պատկանող թիվ 24 տան հարակից հողամասում այրվել է կուտակված անասնակեր ( մոտ 20 հակ):