
Վթար Գավառ-Սևան ավտոճանապարհին

Փետրվարի 4-ին, ժամը 18.31-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մերկասառույցի պատժառով «Վոլկս Վագեն» մակնիշի 34 AZ 883 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Վ.) ավտոմեքենան Գավառ-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ.-ում դուրս է եկել ճանապարի երթևեկելի հատվածից և ընկել ճանփեզրի փոսը:
Հրշեջ-փրկարարներն հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: