«Հեշտ է սիրալիր լինել նրանց հետ, ում հանդեպ անտարբեր ես». Վիլյամ Սոմերսեթ Մոեմ
Վիլյամ Սոմերսեթ Մոեմն անգլիացի գրող է, թողարկել է 78 գիրք, որոնցից շատերը համարվում են լավագույնը 20-րդ դարասկզբի անգլիական գրականության մեջ: Նրա գործերից աչքի են ընկնում «Ստրկություն մարդկային», «Լուսին և վեցպենսանոց», «Թատրոն» վեպերը, «Անձրև» պատմվածքը և այլն։ Մոեմի վեպերից շատերը մասամբ ինքնակենսագրական են և ցույց են տալիս նրա անկեղծությունն ու գրողի տաղանդը: Առաջին վեպի հաջողությունից հետո նա թողնում է բժշկական համալսարանը, որպեսզի աշխարհին նվիրի բազում արժեքավոր գործեր: Ձեզ ենք ներկայացնում նրա լավագույն ցիտատների ու մտքերի ծաղկաքաղը՝ գրողի տարբեր գործերից:
Օ՜, Աստված իմ, միշտ նույն բանը. եթե ուզում ես, որ տղամարդը քեզ լավ վերաբերվի, նրա հետ քեզ պահիր՝ ինչպես վերջին տականքը, եթե նրա հետ մարդկային վարվես, նա քո ամբողջ հոգին կկլանի:
Սերը ցավ ու տանջանք է, ամոթ ու հիացմունք, դրախտ և դժոխք, որ դու ապրում ես հարյուր անգամ ավելի լարված, քան սովորաբար, և անարտահայտելի թախիծ է, ազատություն ու ստրկություն, անդորր ու տագնապ:
Սիրահարները հազարավոր միջոցներ են գտնում իրենց համոզելու, որ եթե նրանք ինչ-որ բան ուզում են, ուրեմն՝ գիտակցված է: Այստեղից էլ, մտածում եմ, և ամուսնալուծությունների մեծ թիվը:
Միայնությունը հիմա դարձել է նրան հասանելի միակ ճոխությունը:
Ինչ հրաշալի է գիտակցել, որ քո սիրտը միայն քեզ է պատկանում, դա այնպիսի հավատ է ներշնչում քո հանդեպ:
Մենք արդեն նույն մարդը չենք, ինչ անցած տարի: Նույնը չեն նաև նրանք, ում մենք սիրում ենք: Սակայն դա հիասքանչ է, երբ մենք փոխվելով՝ շարունակում ենք սիրել նրանց, ովքեր նույնպես փոխվել են:
Ավելի սարսափելի դաժանություն չկա, քան կնոջ դաժանությունն այն տղամարդու հանդեպ, ով իրեն սիրում է, բայց ինքը նրան չի սիրում. նրա մեջ այլևս չի մնում ո՛չ բարություն, ո՛չ համբերություն, այլ միայն՝ խելահեղ նյարդայնություն:
Կինը գրավում է տղամարդկանց՝ գործի դնելով իր հմայքները, և պահում է՝ կառչելով նրանց թուլություններից:
Սերը, իրոք, արժանի չէ այն աղմուկին, որ բարձրացնում են դրա շուրջ:
Տղամարդիկ իրենց սովորությունների գերին են, դա կանանց օգնում է բռում պահել նրանց:
Որքան էլ տարօրինակ թվա՝ կնոջ համար հաճելի է, երբ տղամարդու գլխում միայն մի միտք է պտտվում` ինչպես շուտ անկողին մտնի հետը:
Հսկայական տարբերություն կա 25 տարեկան աղջկա ու նույն տարիքի ամուսնացած կնոջ միջև:
Երբ տղամարդը ծաղիկներ է ուղարկում, դա ակնհայտորեն նշանակում է, որ նա արդեն հմայվել է նաև ուրիշներով:
Կնոջ տարիքը երևում է արտաքինից, իսկ տղամարդունը՝ ինքնազգացողությունից:
Ինձ զզվացրել է կյանքի մասին խոսելը, ժամանակն է սկսել ապրել:
Սիրո մեջ տղամարդու և կնոջ տարբերությունն այն է, որ կինը ամբողջ օրն է սիրում, իսկ տղամարդը` երբեմն:
Բարությունը հումորի պաշտպանական ռեակցիան է՝ ճակատագրի ողբերգական անիմաստության դեմ:
Հեռավորությունն ավելի շուտ ժամանակի հարց է, քան տարածության:
Կյանքը շատ կարճ է, որպեսզի անես այն, ինչ քեզ համար կարող են անել ուրիշները փողի դիմաց:
Ինչքան էլ հերքենք, հոգու խորքում գիտենք, որ արժանի ենք այն ամենին, ինչ պատահել է մեզ հետ:
Հեշտ է սիրալիր լինել նրանց հետ, ում հանդեպ անտարբեր ես:
Յուրացնելով այս կամ այն դիմակը, մարդը ժամանակի ընթացքում սովորում է դրան, և իրոք դառնում է այն, ինչ սկզբում ուզում էր ուղղակի երևալ:
Իմ կարծիքով՝ այն, ինչ ճիշտ է մեկի համար, կարող է սխալ լինել մյուսի համար: Ինքս, օրինակ, ամենից շատ կուզեի, որ ինձ հանգիստ թողնեին, բայց հայտնաբերել եմ, որ դա հազվադեպ է լինում. եթե մարդկանց հանգիստ թողնես, քեզ կհամարեն անկարեկից ու անտարբեր էգոիստ:
Նրա գլխում հաճախ էին փայլուն մտքեր ծնվում, բայց, սովորաբար, հետին ամսաթվով:
Բնավորության վրա աշխատելու համար անհրաժեշտ է օրական ամենաքիչը երկու անգամ հերոսական ջանքեր գործադրել: Ես հենց այդպես էլ անում եմ՝ ամեն առավոտ արթնանում եմ, իսկ ամեն գիշեր պառկում եմ քնելու:
Ամեն դեպքում ավելի լավ է իմանաս, որ հիմար ես, քան հիմար լինես ու չիմանաս այդ մասին:
Երբ հարվածում ես մեկին, այնպես հարվածիր, որ հետո ժամանակ ունենաս մտածելու, թե ինչ անես։
Ամենաթանկ բանը, որ կյանքն ինձ սովորեցրել է, ոչ մի բանի համար չզղջալն է:
Չկա աշխարհում ավելի սարսափելի տանջանք, քան միաժամանակ սիրելը և արհամարհելը:
Թարգմանությունը՝ 168.am-ի