
«Համոզված եմ, որ Նեյմարը կմնա «Բարսելոնայում»». Լուիս Սուարես

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսն իր վստահությունն է հայտնել այն մասին, որ թիմի հարձակվող Նեյմարը չի հեռանա կատալոնական ակումբից: Այս հարցը վերջին ժամանակներում իսպանական ԶԼՄ-ները շատ հաճախ են քննարկում:
Ես վստահ եմ, որ Նեյմարը կմնա «Բարսելոնայում»: Ակումբն աջակցում է նրան, և ես համոզված եմ, որ նա երկար տարիներ կխաղա «Բարսելոնայում»»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ Նեյմարի հայրը հաղորդել էր, որ կա ակումբ, որն իր տղայի համար առաջարկել է 190 մլն եվրո` չճշտելով, թե ում մասին է խոսքը, սակայն ԶԼՄ-ներում արդեն տեղեկություն է հայտնվել այն մասին, որ հենց այդպիսի գումար է առաջարկել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար մադրիդյան «Ռեալը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը