Բաժիններ՝

Դեբեդի վարարումներից նվազում է Հայաստանի տարածքը

Tesankyun.am-ը գրում է. Վերջին օրերին տեղացած անձրեւների հետեւանքով հալվել են սարերին առկա ձյան շերտերը, Դեբեդ գետի հերթական գարնանային վարարումն է: Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան համայնքի ղեկավար Վանյա Դամիրչյանը կայքի այն հարցին, թե տեղացած անձեւները եւ Դեբեդի վարարումը կվնասե՞ն այգիներից սպասվող բերքին: Գյուղապետն ասել է, որ դեղձի այգիների փոշոտումն արդեն ավարտվել է, տեղացող անձրեւները չեն կարող վնասել պտղատու այգիների բերքին:

Նա ասել է, որ Դեբեդի վարարումից Դեբեդավանի հատվածում, իր տարբերություն գետի վերին հոսանքների, գետի հունը լայն է, վարարած Դեբեդն ավերածություներ չի կատարել, վնասներ չի պատճառել:

Հայաստանի եւ Վրաստանի անկախանալուց հետո երկու երկրների սահմանազատում չի կատարվել: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական սահմանագծերից մեկը համարվում է Դեբեդ գետը, որի հունը գարնանային վարարումներից հետո փոխվում է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս