Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհը կվերանորոգվի
                                    Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքը, գործադիրն այսօր Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի առանձին հատվածների մակերևութային ճանապարհային աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է մոտ 53.5 մլն դրամ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    