Բաժիններ՝

Ռեստորանում էթիկայի 13 կանոն, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

Takprosto.cc կայքը կազմել է ռեստորանում էթիկայի 15 կանոն, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը:

1. Մի սկսեք ուտել, քանի դեռ մատուցողը չի ավարտել սննդի մատուցումը, և քանի դեռ բոլոր հյուրերը սեղանի շուրջ չեն նստել:

2. Սկսեք այն գործիքներից, որոնք ափսեից հեռու են դրված:

3. Սեղանին մի դրեք այնպիսի իրեր, որոնք կապ չունեն սննդի հետ:

Կարդացեք նաև

4. Պետք չէ աղ ավելացնել սննդի մեջ մինչև փորձելը, քանի որ այն խոհարարի կողմից կարող է ընկալվել՝ որպես վիրավորանք:

5. Պետք չէ փայտիկները միմյանց շփել, քանի որ ռեստորանի աշխատակիցները կարող են մտածել, թե դուք կասկածում եք, որ դրանք որակով են:

6. Ճիշտ տեղադրեք դանակն ու պատառաքաղն ափսեի վրա:

7. Փայտիկները փիալայի մեջ մի դրեք, քանի որ դա էթիկայի կոպիտ խախտում է:

8. Փայտիկները սննդի մեջ ուղղահայաց մի տեղադրեք:

9. Այն բանից հետո, երբ դուք արդեն օգտագործել եք սննդի պարագաները, դրանք սեղանի վրա մի դրեք. դրանք կարելի է դնել միայն ափսեի մեջ:

10. Աղն ու բիբարը կարելի է փոխանցել միայն միասին:

11. Տեսանյութում պատկերված է, թե ինչպես է պետք խեցգետին ուտել:

12. Սնունդը փայտիկով մի փոխանցեք:

13. Մի մոռացեք թեյավճար թողնել: Թեյավճարը պետք է կազմի պատվերի նվազագույնը 10 տոկոսը:

Թարգմանությունը 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս