![](/banners/BeFunky-design.jpg)
Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր
![](https://168.am/wp-content/uploads/2012/07/finnax.jpg)
Ապրիլի 14-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294190) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 616 մլն դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 052 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 564 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 540 542 309 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.3497 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.3813 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին