Ազատվեք անցանկալի մազերից
Արևելքի կանայք այս մեթոդն օգտագործել են դեռևս դարեր առաջ: Չկա մի կին, որին չնյարդայնացնեն անցանկալի մազերը: Շատերը խնդիրներ ունեն վերին շրթունքի հատվածում: Ամենայն հավանականությամբ, խնդրից ազատվելու համար շաքարային էպիլյացիա եք փորձել: Սակայն, ըստ explorehealthyfood.com-ի, գոյություն ունի բնական միջոց, որն արդյունավետ կերպով լուծում է խնդիրը:
Այս խառնուրդը նաև հանգստացնում է մաշկը: Այն յուրահատուկ փայլ և առողջ տեսք է հաղորդում ձեր մաշկին: Բաղադրիչները վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ պարունակող մթերքներ են:
Բաղադրություն
- 2 ճ/գ մեղր
- 1 ճ/գ վարսակի ալյուրից պատրաստված մածուկ
- 2 ճ/գ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք և քսեք այն հատվածին, որտեղից ցանկանում եք հեռացնել անցանկալի մազերը: Թողեք խառնուրդը 15 րոպե մնա, այնուհետև լվացեք դեմքը տաք ջրով: Շաբաթական 2-3 անգամ կրկնեք այս գործողությունը: Մեկ ամիս անց անցանկալի մազերն անհետ կվերանան:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը