Չի կարելի անընդհատ մարդկանց «բռնաբարել». Հարություն Մովսիսյան. Life.panorama.am
Տևական դադարից հետո ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանին կրկին հանդիպեցինք «Արմենիա» հեռուստաընկերության «Բախտաբեր» հեռուստասերիալում: Life.panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ չի պատկանում դերասանների այն խմբին, ովքեր դեմ են սերիալային զբաղվածությանը.
«Արդեն երևի 50 տարուց ավելի է, աշխարհում մեծ տարածում ունեն սերիալները: Դա քաղաքակիրթ աշխարհում նորմալ և պահանջված երևույթ է: Սակայն սերիալի անձնակազմը՝ սկսած արտադրողից, նկարահանողից և դերասաններից, պետք է սերիալը մարդկանց գլխին «փորձանք» չսարքեն. մարդիկ անընդհատ ցանկանան, որ սերիալն ավարտվի: Պետք է զգան, թե երբ է սերիալը «հանգցնելու» ճիշտ ժամանակը: Եթե զարգացումներ չունի այն, ապա ավելորդ է ձգձգելը»:
Դերասանը դա համեմատեց տղայի և աղջկա սիրո հետ, որտեղ երբեմն մի կողմը պարտադրողի դերում է հանդես գալիս. «Պատահում է չէ՞, որ տղան սիրում է աղջկան ու փորձում պարտադրել այդ սերը, բայց աղջիկը չի սիրում ու վերջ:Ամեն ինչ այս կյանքում փոխկապակցված է: Այդպես և սերիալը չի կարելի զոռով կապել մարդկանց ուղեղին: Եթե ասելիք չունի այլևս, թող դուրս գա մեջտեղից, որ մեկ ուրիշը գա: Չի կարելի անընդհատ մարդկանց «բռնաբարել» և ասել՝ մեզ սիրում են ու նայում են: Իհարկե, մի մասը կնայի, բայց պետք է մեծամասնության թելադրանքով շարժվել»:
Մեր զրուցակիցը վստահ է, որ իր մասնակցությամբ «Բախտաբեր» սերիալը չի ձանձրացնի հեռուստադիտողին:
«Մեր ստեղծագործական խմբում այնպիսի մարդիկ են, որ թույլ չեն տա՝ ժողովուրդը հոգնի ու հիասթափվի, ձանձրանա, ասի, որ մենք «յուղ ենք վառում»: Անձամբ ես իմ անունից կարող եմ ասել, որ ձանձրալիորեն ձգձգման դեպքում մեկ վայրկյան ավել ոչ մի սերիալում չեմ մնա:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: