Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցները՝ 14 միլիարդ դրամ
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ճանապարհային ոստիկանության (ՃՈ) և պայմանագրային հիմունքով պահպանության և անվտանգության ծառայությունների մատուցման ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվները:
ՃՈ 2015թ. արտաբյուջետային միջոցների տարեկան մուտքերը հաշվարկվել են մոտ 14 մլրդ դրամի, ծախսերը՝ շուրջ 13.5 մլրդ դրամի չափով: Ինչպես նշվում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ՝ այդ միջոցներն էական նշանակություն ունեն բնագավառի գործունեության ապահովման և ոլորտում ընթացող բարեփոխման, այդ թվում՝ հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման տեսանկյունից: Պետական պահպանության և անվտանգության ապահովման արտաբյուջետային միջոցների ծրագրային ցուցանիշը հաշվարկվել է մոտ 9 մլրդ դրամ, ծախսը՝ ավելի քան 8 մլրդ դրամ: