Կառավարությունը որոշել է ավելի բարձր վճարել որսված գայլերի համար

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության հետևանքով որսված գայլերի համար տրվող պարգևավճարի 100 հազար դրամը փոխարինվել է 123 հազար 346 դրամով: Կառավարության նախկին որոշման փոփոխության նպատակն է խրախուսել գայլերի թվաքանակի կարգավորումը, վերականգնել բնության մեջ խախտված էկոլոգիական հավասարակշռությունը, կանխարգելել ընտանի կենդանիներին և մարդկանց հասցվող վնասը: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930