Բաժիններ՝

Ավտովթար` Երևանի կենտրոնում

Ապրիլի 16-ին, ժամը 19.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34CA929 պ/հ (վարորդ Խ. Է. ծնվ.1975թ.), թիվ 20 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 4757Տ պ/հ (վարորդ Ս. Մ. ծնվ.1949թ.) և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 31OL457 պ/հ (վարորդ Ի. Դ. ծնվ.1971թ.) ավտոմեքենաները:
Զոհեր և տուժածներ չկան:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն            

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս