Բաշար Ասադը հայտարարել է, որ սիրիական ու ֆրանսիական հատուկ ծառայությունների միջև առկա են շփումներ և տեղեկատվության փոխանակում:
Առաջարկվող օրենքների նախագծերի փաթեթով փոփոխությունները հնարավորություն կտան տնտեսավարողներին օրացուցային տարվա ցանկացած ժամանակահատվածում գործունեությունը վերսկսելու դեպքում վերադաս հարկային մարմին ներկայացնել շրջանառության հարկով հարկման դաշտ անցնելու հայտարարություն:
«Վրաստանը փորձում է պահել հավասարակշռությունը տարածաշրջանային բոլոր երկրների միջև»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ, Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն` անդրադառնալով ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին Վրաստանի ներկայացվածության մակարդակին:
Այսօր համացանցում լուրեր տարածվեցին, թե Ա. Դավթյանի հետ երեկվանից չեն կարողանում կապ հաստատել, նա անհասանելի է և ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրը:
2015 թվականին այն կարող է աճել մի քանի անգամ:
«Տեխնիկական անվտանգության առումով ակնհայտ վտանգ կա ապրիլի 23-ի, 24-ի օրերին, քանի որ կիզակետային օրեր են, երբ հարձակումներն ուժեղանում են»: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ավելացնելով, թե առաջիկա օրերին կայքերի վրա կարելի է սպասել զանգվածային հարձակումներ, սակայն դրանք «այնքան էլ լուրջ պետք չէ ընդունել»: Նրա խոսքով՝ թիրախային հարձակումներ կարող են կատարվել լրատվական և Ցեղասպանության վերաբերյալ բովանդակություն կրող կայքերի վրա:
Ասադը նաև հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերն այս տարվա մարտին երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի նահանգում չեն կիրառել քիմիական զենք:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իր ուսանողներից մեկը զանգահարել է իրեն և հայտնել, թե անմոռուկով տորթ են վաճառում, ո՞նց կարելի է այն ուտել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի ծրագրի աշխատանքային խմբի հետ:
Վրաստանի պատվիրակությունները մեկնելու են Հայաստան ու Թուրքիա՝ մասնակցելու համար ապրիլի 24-ին պլանավորված միջոցառումներին:
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայան ժամանեցին System of a Down խմբի երկու անդամները՝ Սերժ Թանկյանն ու Ջոն Դոլմայանը։
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Տաշիր գրուպ» ընկերությունը մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում («Մալիբու» սրճարանին հարակից հանգստի գոտի) իրականացնում է բարեկարգման աշխատանքներ:
Ավստրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը չի կարծում, որ Google-ը կփոխվի Doodle-ի այդ օրը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Քարեն Հիլլիարդին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և շարունակականությունը:
Ապրիլի 21-ին, ժամը 05.00-ին տեղեկություն է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4-րդ թաղամասի Մեքենաշինարարների փողոցի թիվ 14Ա/1 հասցեում գտնվող խանութը:
Այդ փաստաթուղթը հնարավորություն կընձեռեր մեծացնելու ավիափոխադրումների թիվը և նվազեցնելու ավիատոմսերի գները:
«Ցավում եմ, որ այսօր Ռուսաստանը մասնակցում է պատմության վերաձևակերպմանը: Ոչ միայն այն հարցն է, որ ինքը մասնակցում է ցինիկ հրավերի, որովհետև ամսի 24-ի հրավերը ցինիկ հրավեր է, եթե թուրքերը նշեին մարտի 18-ին ու աշխարհի կեսն էլ գնար, որևէ բան իրենց ասելու չէինք ունենա: Բայց այստեղ ուրիշ խնդիր է՝ ինչքան ռուսներ են մահացել 1914-15 թթ. համաշխարհային պատերազմում: Հիմա ՌԴ որևէ մի անձ, որը գնում է ամսի 24-ին Թուրքիա, ինքը իր մասնակցությունը ինչի՞ն է բերում՝ Գալիպոլիի՞ հաղթանակին, որ գիտի այդ օրը չի, թե՞ մասնակցում է պատմության վերաձևմանը: Գնում է տոնելու իր պարտությո՞ւնը: Դա արդեն թող իրենք գնահատեն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Ապրիլի 21-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում` կահույքի խանութի մոտակայքում կայանված տրոլեյբուսի մեջ, հայտնաբերվել է մարտկոցանման կասկածելի սարք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քրեական վերաքննիչ դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով դատախազի և տուժողեր և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:
«Լուկաշենկոն գալիս է Թիֆլիս, որտեղից 4 ժամում մեքենայով նույնիսկ կարող է գալ Երևան, բայց անտեսում է…
Այսօր և՛ հայկական խաչքարերը, և՛ եկեղեցաշինությունը կրկնում են անցյալը, արդեն եղած նմուշները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հայտնաբերվել և կալանավորվել է Վանաձորում 2015 թվականի մարտի 15-ին-ին երկու հոգու կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող անձը։
Մենք կցանկանայինք, որ այս բարդ ժամանակներում դուք իմանայիք, որ Վրաստանը ձեզ հետ է:
Միջադեպը գրանցվել է հունվարի 15-ին, ինչից հետո 37-ամյա Առաքելյանը մի քանի ամիս պահվել է կալանքի տակ:
Ապրիլի 24-ին Հայաստանի եվրասիական «բարեկամներից»` Ղազախստանի և Բելառուսի նախագահները չեն ժամանի Երևան։
Գործն առնչվել է 2012 թվականի դեկտեմբերին «Ալ-Իթթիհադիա» նախագահական նստավայրի մոտ ցուցարարների վրա կրակ բացելուն:
Մշտապես սկանդալային, աչքի ընկնելու մեծ փորձով և անկոտրում ձգտումով երգչուհի Ջուսը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում է մինչև ապրիլի 24-ը ներկայացնել նոր ֆոտոշարք՝ նվիրված Ցեղասպանության 100- ամյա տարելիցին: Ինչո՞ւ է ինքն առհասարակ որոշել դիմել նման քայլի. մեր այս հարցին Ջուսը պատասխանել էր, որ այդ թեման նրա համար միայն պատմություն չէ:
Մենք շարունակում ենք Հայաստանին ու համայն աշխարհի հայությանն ուղղել խաղաղության ու բարեկամության ձեռք պարզելու մեր կոչերը: