ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 13-18.04.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.85 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 643.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բանջարեղենը կարելի է օգտագործել խնամքի տարբեր միջոցներ ստանալու նպատակով: Եթե դեմքի մաշկի խնդիրներ ունեք, փորձեք ստորև ներկայացված բնական դիմակները:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ 2014 թվականի ընթացքում քաղաքապետարանի ծրագրով և «Երևան ջուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ինչպես նաև մասնավոր ընկերությունների կողմից մայրաքաղաքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունները հիմնականում վերացված են:
«Գերմանիան ավանդաբար թուրքամետ քաղաքականություն է վարում` հաշվի չառնելով հայ ընտրազանգվածի ձայները, քանի որ դրանք փոքրամասնություն են կազմում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Ժիրայր Քոչարյանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Արթուր Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց այդ կառույցների և ոստիկանության սերտ համագործակցությունն ու բարձր գնահատեց գործընկերության արդյունքները:
Քրեական վերաքննիչ դատրանը քիչ առաջ մերժեց «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների փաստաբանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ Ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացվել էր Գարեգին Չուգասզյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի որոշման բողոքի քննության ընթացքում։
System of a Down խմբի ապրիլի 23-ին կայանալիք համերգին մասնակցության կարգը:
Օրենսդիրն ի գիտություն ընդունեց նաեւ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Է. Ավանեսյանի՝ ՎՊ 2014 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը, ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յու. Հայրապետյանի՝ ՄԻՊ գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ 2014թ․ տարեկան զեկույցը եւ «ՍՊԱրԾ» ՊՈԱԿ գործադիր տնօրեն Մ. Գրիգորյանի՝ ԼՂՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ ծրագրով նախատեսված 2014թ. կատարված աշխատանքների հաղորդագրությունը։
Ավելի վաղ նրան դատապարտել էին 6 տարի և 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Լավրովի խոսքերով՝ Ուկրաինայում մշտապես մերժում են երկրի արևելքի մարդկանց կենսակերպը:
Քրեական վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց «բանդայի» գործով ամբաստանյալների բողոքների քննությունը: Դատարանում ամբաստանյալ Դավիթ Գալստանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը խնդրեց ամբողջության բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով նա մեղավոր էր ճանաչվել առաջադրված մեղադրանքներում, և կայացնել արդրացման դատական ակտ:
Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում կազմակերպված բաց դաս-միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմանը և ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Քրեական վերաքննիչ դատարանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ կալանավորման որոշման բողոքարկման ընթացքում նրա պաշտպանները բողոքը քննող դատավոր Մհեր Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։
Խորը ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Արգամ Աբրահամյանի մահվան մասին: ԼՂՀ կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ՝ այդ ծանր կորստի համար:
Իրանի հետ համաձայնագիրը կոչված է կանխարգելել միջուկային զենքի տարածումը տարածաշրջանում:
Ապրիլի 21-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն:
Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Պավել Մանուկյանի պաշտպանների բողոքը։ Փաստաբանները բողոքարկել էին նրան կալանավորելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Հոլովակում ներկայացվում են Ցեղասպանությունից հայ ժողովրդի կրած նյութական և բարոյական վնասները։
«Իրեն վատ էր զգում՝ տեսիլքներ էր ունեում, ասում էր իբր ինքը հանցավոր աշխարհից է և այլն: Դիմեցինք բժշկի, հետո տեղափոխեցինք Նորքի հոգեբուժարան: Պարզվեց, ՌԴ-ում խմիչքի հետ հոգեմետ դեղեր են տվել և որդուս ներշնչել, որ ինքը հանցագործ աշխարհի մարդ ա, իրավունք չունի բանվոր լինել և նման այլ երևակայական բաներ»:
Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS) հրապարակել է 2000-2015թթ․ հրատարակված այն աստղագիտական գրքերի ցանկը, որոնք որևէ առնչություն ունեն հայկական աստղագիտության հետ (հայ աստղագետների հեղինակած գրքեր, Հայաստանում կայացած գիտաժողովների նյութերի ժողովածուներ, գրքեր հայկական աստղագիտության մասին, Հայաստանում տպագրված այլ աստղագիտական գրքեր և այլն)։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է նշանավոր հայագետ եւ ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանին:
Դեհգհանն իր հերթին՝ կողմ է արտահայտվել իրանա-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը:
Ապրիլի 18-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին հաղորդում է ստացվել, որ 1971 թ. ծնված Գարեգին Մ.-ն իրենց գյուղի վարչական տարածքից գտել է արկի նմանվող առարկա և տեղափոխել իր տան բակ:
Գրեթե բոլոր հրդեհները բաժին են ընկել Անդրբայկալի երկրամասին:
«Ես կարդացել եմ այդ մասին սոցցանցերում՝ 30 ազատամարտիկ Շուշիի առանձնակի գումարտակից կոչ են անում հավաքվենք և մեր աջակցությունը հայտնենք, տղաներին ազատենք: Ես գալիս եմ այստեղ այդ նպատակով և տեսնում եմ՝ այստեղ տարբեր քաղաքական լոզունգներ են առաջ տանում,աշարհաքաղաքական հարցեր են բարձրացնում: Ի՞նչ է, մոռացա՞ն ինչի համար ենք հավաքվել: Ես այդ կոչով եմ եկել, ոչ թե եկել եմ Հիմնադիր խորհրդարանի կոչով, այլ Շուշիի առանձնակի գումարտակի 30 ազատամարտիկներիկոչով եմ եկել»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի ծոռնորդուն` Դոնալդ Վիլսոն Բուշին, ով հանդիսանում է «Վուդրո Վիլսոնի ժառանգություն» հիմնադրամի նախագահ:
Ապրիլի 19-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Տիգրան Ս.-ին, 1987 թ. ծնված Հրաչյա Դ.-ին, 1984 թ. ծնված Գևորգ Դ.-ին, 1989 թ. ծնված Ժիրայր Պ.-ին և 1986 թ. ծնված Վարդան Հ.-ին: