ԱՄՆ ՄԶԳ-ն` նախարարության վստահելի գործընկեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Քարեն Հիլլիարդին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և շարունակականությունը: Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Հիլլիարդին` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացված մի շարք ծրագրերի կապակցությամբ` ընդգծելով, որ գործակալությունն իրավամբ համարվում է նախարարության կարևորագույն և վստահելի գործընկերներից մեկը: Քարեն Հիլլիարդը նշել է, որ գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրերը կշարունակվեն գյուղատնտեսական, ներառական կրթության և երեխաների իրավունքների պաշտպանության, զբոսաշրջության և մի շարք այլ ուղղություններով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսանողների շարժունության, կրկնակի դիպլոմների տրամադրման, ՀՊՃՀ-ում ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ հիմնադրված Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների /ANEL/, ինչպես նաև Հայաստանում Ամերիկյան համալսարանի գործունեությանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930