Հայտնի է դարձել, թե ապրիլի 24-ին ովքեր են Վրաստանը ներկայացնելու Հայաստանում ու Թուրքիայում

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պատվիրակությունները մեկնելու են Հայաստան ու Թուրքիա՝ մասնակցելու համար ապրիլի 24-ին պլանավորված միջոցառումներին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Վրաստանը կներկայացնի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն, ով Վրաստանի խորհրդարանում գլխավորում է Հայաստանի հետ բարեկամության խումբը:

Միևնույն ժամանակ, ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին Վրաստանից ներկա կգտնվեն պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն ու Վրաստանի խորհրդարանի՝ Պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930