Արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությանը պատճառել են 25 միլիարդ եվրոյի վնաս. Մեդվեդև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր հայտարարել է, որ ռուսական տնտեսությունը զգալի կորուստներ է կրում Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով. արևմտյան փորձագետների հաշվարկներով՝ Ռուսաստանին հասցվել է 25 միլիարդ եվրոյի վնաս, ինչը 2015 թվականին կարող է աճել մի քանի անգամ:

Մեդվեդևն այս մասին հայտարարել է Պետդումայում կառավարության գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու ժամանակ: Մեդվեդևն ընդգծել է, որ Ղրիմի միացումն ազդել է ռուսական տնտեսության վրա.

«Ես մանրակրկիտ չեմ թվարկի, թե արդեն գրեթե մեկ տարի ինչպիսի պատժամիջոցների տակ ենք ապրում մենք: Սակայն գործնականում չկա տնտեսության որևէ ոլորտ, որը շոշափած չլինեն դրանք՝ սկսած ֆինանսական ոլորտից, և վերջացրած տեխնոլոգիաների ներկրումով:

Արևմտյան մի շարք փորձագետների հաշվարկներով՝ Ռուսաստանին հասցվել է 25 միլիարդ եվրոյի վնաս (ՀՆԱ-ի 1.5 տոկոս): 2015 թվականին այն կարող է աճել մի քանի անգամ»:

Տեսանյութեր

Լրահոս