Ինչո՞ւ է Նարիշկինը գնում Թուրքիա

«Ցավում եմ, որ այսօր Ռուսաստանը մասնակցում է պատմության վերաձևակերպմանը: Ոչ միայն այն հարցն է, որ ինքը մասնակցում է ցինիկ հրավերի, որովհետև ամսի 24-ի հրավերը ցինիկ հրավեր է, եթե թուրքերը նշեին մարտի 18-ին ու աշխարհի կեսն էլ գնար, որևէ բան իրենց ասելու չէինք ունենա: Բայց այստեղ ուրիշ խնդիր է՝ ինչքան ռուսներ են մահացել 1914-15 թթ. համաշխարհային պատերազմում: Հիմա ՌԴ որևէ մի անձ, որը գնում է ամսի 24-ին Թուրքիա, ինքը իր մասնակցությունը ինչի՞ն է բերում՝ Գալիպոլիի՞ հաղթանակին, որ գիտի այդ օրը չի, թե՞ մասնակցում է պատմության վերաձևմանը: Գնում է տոնելու իր պարտությո՞ւնը: Դա արդեն թող իրենք գնահատեն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ապրիլի 24-ին ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի այցը Թուրքիա չի նշանակո՞ւմ, որ ՀՀ-ի «ռազավարական» գործընկերն աջակցում է Թուրքիային այդ հարցում:

Մեր հարցին, թե առաջիկա օրերին Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից հետո ի՞նչ է սպասվում, կարո՞ղ է ալիքն անցնել ու ամեն ինչ հանդարտվի, Թ.Պողոսյանը պատասխանեց, որ դժվար է ասել, թե ինչ է սպասվում, բայց ինքը կցանկանար, որ այս ալիքի վրա նույն կերպ ոգևորված աշխատեինք ու 101-րդ տարելիցի ժամանակ ՀՀ այցելեն ոչ թե 4 նախագահներ, այլ՝ 14, ոչ թե 25  երկիր կամ միջազգային կառույց դատապարտեր, այլ՝ 125.

«Ինչքան այդ աշխատանքը շուտ անեն, Թուրքիայի մոտ շուտ կձևավորվի գիտակցությունը, որ պետք է առերեսվի իր պատմության հետ»: Ըստ նրա՝ միջազգային դատարան դիմելու հարցը պետք է քննարկել, շատ անհատներ կան, որ պետք է դիմեն դատարան, գուցե ժամանակը գա և ՀՀ-ն էլ՝ որպես պետություն, դիմի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս