
Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիին դատապարտել են 20 տարվա ազատազրկման

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կահիրեի դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
Գործն առնչվել է 2012 թվականի դեկտեմբերին «Ալ-Իթթիհադիա» նախագահական նստավայրի մոտ ցուցարարների վրա կրակ բացելուն: Մուրսիին ու «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 14 բարձրաստիճան ներկայացուցչի մեղադրել են միտումնավոր սպանություններ ու ֆիզիկական բռնություններ հրահրելու մեջ:
Ավելի վաղ եգիպտական իշխանությունները սկսել էին ի կատար ածել գահընկեց արված Մուրսիի կողմնակիցների նկատմամբ կայացված մահվան դատավճիռները: 2013 թվականի Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև բախումների ժամանակ զոհվել է 38 և տուժել է ավելի քան 500 մարդ: