Բաժիններ՝

Լրագրող Արմենակ Դավթյանը չի անհետացել, նա կալանավորված է. Aysor.am

Լրագրող Արմենակ Դավթյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ է: Այս մասին Aysor.am-ը տեղեկացել է ՀՀ քննչական կոմիտեից: «Այդ գործը վաղուց էր հարուցված»,- կայքի հետ զրույցում ասել է  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Կայքի փոխանցմամբ՝ այսօր համացանցում լուրեր էին  տարածվել, թե Ա. Դավթյանի հետ երեկվանից չեն կարողանում կապ հաստատել, նա անհասանելի է և ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրը:

Ոստիկանությունից Aysor.am-ին տեղեկացրել են, որ Ա. Դավթյանը չի անհետացել, այլ պարզապես նրա նկատմամաբ քրեական գործ է հարուցվել և այս պահին կալանավորված է համարվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930