
Խոշոր հրդեհ Վանաձորում. Ամբողջությամբ այրվել է գործող մթերային խանութը

Ապրիլի 21-ին, ժամը 05.00-ին տեղեկություն է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4-րդ թաղամասի Մեքենաշինարարների փողոցի թիվ 14Ա/1 հասցեում գտնվող խանութը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.43-ին, մարվել՝ 06.00-ին:
Այրվել է Գ. Դ.-ին պատկանող խանութի ներքին փայտյա հարդարանքը և առաստաղը` 120 քմ, 8 սառնառան, մթերք և տնտեսական իրեր:
Լուսանկարը՝ lorinews.am-ի:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն