Սիրիայի տարածքում չկան իրանական զորքեր. Բաշար Ասադ

France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե իրանցի զինվորականները գործում են Սիրիայի տարածքում.

«Մենք հրավիրել ենք «Հըզբոլլահ» շարժմանը (լիբանանյան շիական շարժում) և ոչ թե՝ իրանցիներին: Սիրիայի տարածքում չկան իրանական զորքերը, նրանք մեզ չեն ուղարկել որևէ ուժ»:

Դրանով իսկ Սիրիայի նախագահը հերքել է սիրիական ընդդիմադիր մի շարք խմբերի ու Սաուդյան Արաբիայի մեղադրանքներն այն մասին, որ իրանցի զինվորականները գտնվում են իր երկրի տարածքում:

Ասադը նաև հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերն այս տարվա մարտին երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի նահանգում չեն կիրառել քիմիական զենք:

Ի պատասխան Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության մեղադրանքի՝ Ասադը հայտարարել է, որ իրենք չեն կիրառել քլոր, և, որ իրենք չունեն դա անելու կարիք:

Տեսանյութեր

Լրահոս