Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան ու Իսպանիան խոչընդոտում են ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ազատ երկնքի մասին համաձայնագրի ստորագրմանը

Rzeczpospolita թերթի փոխանցմամբ՝ մեկ ամիս անց՝ մայիսի 21-22-ին, Ռիգայում տեղի է ունենալու «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որի ժամանակ ԵՄ-ն ու Ուկրաինան պետք է համաձայնագիր ստորագրեն՝ ուկրաինական երկինքը եվրոպական ավիափոխադրողների համար և ընդհակառակը:

Այդ փաստաթուղթը հնարավորություն կընձեռեր մեծացնելու ավիափոխադրումների թիվը և նվազեցնելու ավիատոմսերի գները: Սակայն համաձայնագիրը չի ստորագրվի Ջիբրալթարի պատճառով: Այս մասին հայտնել են Բրյուսելում թերթի աղբյուրները: Նրանք մանրամասնել են, որ հենց Իսպանիան ու Մեծ Բրիտանիան են ձախողում այդ պայմանագիրը, թեև դրա պայմանները համաձայնեցվել են դեռևս 2013 թվականի նոյեմբերին:

Փաստաթուղթը փաստացիորեն պատրաստ է ստորագրման, սակայն Լոնդոնն ու Մադրիդը վեճի մեջ են մտել՝ կապված Ջիբրալթար ուկրաինական ավիափոխադրողների թռիչքների հետ, որը վիճելի տարածք է համարվում երկու երկրների միջև: Կիևի համար այդ հարցը սկզբունքային չէ, սակայն բրիտանական ու իսպանական կողմերն արդեն իսկ սկսել են դիվանագիտական վեճը:

Եվրոպական հանձնաժողովը հուսով է Ուկրաինայի հետ համաձայնագիրն ապաշրջափակել մինչև տարեվերջ: Այդպիսով, Բրյուսելը ցանկանում է, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ազատ երկնքի մասին համաձայնագիրը սկսի գործել 2016 թվականի հունվարի 1-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս