Քըրք Քըրքորյանը Հայաստանի հանրապետության և հայության կյանքում մեծագույն վաստակ ունեցող՝ մեծ «ամագ» բերած անձնավորություն էր, մարդ, ով իրական , արդյունավետ և հսկայական ներդրում ունեցավ մեր նորանկախ երկրի կայացման , բազմաթիվ կարևորագույն նախագծերի և ծրագրերի ձեռնարկման և իրագործման հարցում:
Շիրակի մարզի այս համայնքների բնակիչներին հանկարծակիի է բերել խոշոր չափերի հասնող կարկուտը:
Պատգամավորը նախարարությանն առաջարկեց ՀՀ բոլոր գյուղերի ու քաղաքների վրա գնապիտակներ փակցնել ցուցանակի տակ. «Դիլիջանն արժի էսքան, Սյունիքն արժի այդքան, մնում ա վերջում Հայաստանի Հանրապետության վրա մի հատ սենց բանտիկ կապեք, ասեք ներդրող կա՞, ուզո՞ւմ ա առնի: Մի հատ էլ դրել, լուրջ դեմքով նստել, քննարկում եք էս նախագիծը, ամոթ ա սա ուղղակի»:
Հունիսի 18-ին շրջանների զգալի մասում, 19-20-ին հյուսիսային շրջաններում, 21-ին` Շիրակում, Լոռիում և Տավուշում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող երեխաներին: Արմեն Մուրադյանը մեկ առ մեկ ծանոթացավ երեխաների առողջական վիճակին, հետաքրքրվեց բուժման մանրամասներով, դեղորայքային ապահովվածությամբ, զրուցեց երեխաների ծնողների հետ:
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Քըրքի հետ: Նա բարձր մարդկային որակների ու բնատուր իմաստնության տեր էր, լայնախոհ ու հետաքրքիր զրուցակից:
Շվեյցարիայի գլխավոր դատախազը տեղեկացրել է ՖԻՖԱ-ին պատկանող բանկային հաշվեհամարների կասկածելի ակտիվության մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ կապված երկրի նախկին նախագահ ու վարչապետ Սուլեյման Դեմիրելի մահվան հետ, երկրում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել:
Ռուսաստանը դեմ է այսպես կոչված թեթև թմրանյութերի օրինականացմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է TASS-ը:
Հունիսի 17-ին, ժամը 09.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մամիկոնյաց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ մասնակցել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 86-ամյակին նվիրված միջոցառումներին. Հանրապետության Նախագահը հարգանքի տուրք է մատուցել հայ անվանի շախմատիստի հիշատակին` ծաղիկներ դրել Տիգրան Պետրոսյանի կիսանդրու դիմաց, այնուհետև շախմատի տան առաջին հարկում դիտել է արագ շախ¬մա¬տի ավագ մասնակիցների (վետերանների) մրցաշարը, որից հետո դահլիճում հետևել է արագ շախմատի կրտսեր մասնակիցների մրց¬աշարին:
«Հիմա բա որ այս պրոյեկտն էլ արժանանա Տիգրան Սարգսյանի այծի պանրի համաշխարհային բրենդ սարքելու տեսլականի ճակատագրին, ի՞նչ ենք անելու»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Երեկ Արմավիրի մարզում գրանցվել է մանկահասակ երեխայի մահվան դեպք:
Հունիսի 17-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել նետվելով Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող չգործող «Արտաշատ» հյուրանոցի տանիքից. անհրաժեշտ է օգնություն:
Հունիսի 17-ին վաղ առավոտյան Գյումրիում տեղի է ունեցել փլուզում: Հերթական անգամ փլուզվել է Գարեգին Նժդեհի 7 փողոցի երկրորդ հանրակացարանի չորրորդ հարկի մի հատվածը:
Քիչ առաջ Ոստիկանության կենտրոնական բաժնից ազատ արձակվեց ՀԿԾՀ շենքի դիմաց ակցիա իրականացնող ակտիվիստներից ևս հինգը՝ Գոռ Սարգսյանը, Հովհաննես Չամիչյանը, Ռուսլան Բարսեղյանը, Հայկ Պետրոսյանը և Հուրի Բաղդասարյանը։
Խոսքը վերաբերում է դասագրքերի մրցույթում «հաղթած» «Անտարես» հրատարակաչության «Քիմիա 7» և «Քիմիա 8» դասագրքերին, որոնք, որպես այլընտրանքային, գործածության մեջ են դրվել հայաստանյան դպրոցներում 2013 թվականից:
Սիրված երգչուհին վերջին հրաժեշտը տալու են եկել նրա ազգականները, ընկերներն ու երկրպագուները, բոլոր նրանք, ովքեր մինչև վերջին պահը հույս ունեին, որ նա կբուժվի: Նրան վերջին հրաժեշտը տալու են եկել Օլգա Օռլովան, Դիանա Գուրցկայան:
Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս տեղեկությունը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր հաստատեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ նման կազմով հանդիպումներ բազմիցս են եղել: Ըստ նրա՝ քննարկվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը և ներկա ընթացքը, իսկ իշխանության հետ կոալիցա կազմելու հարց չի քննարկվել և նման հայտարարությունները «հերթական` ջուրը պղտորելու հայտարարություններ են»:
Հունաստանի Կենտրոնական բանկը նախազգուշացրել է, որ եթե Աթենքին չհաջողվի պայմանավորվել միջազգային վարկատուների հետ հավելյալ օգնության տրամադրման վերաբերյալ, երկիրը կարող է լքել Եվրամիությունը ու նոր դեֆոլտ հայտարարել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քիչ առաջ Ոստիկանության կենտրոնական բաժնից ազատ արձակվեց ՀԿԾՀ շենքի դիմաց ակցիա իրականացնող ակտիվիստներից Նարեկ Գալյաջյանը։
«Հրապարակ» օրաթերթի «Պետությունը «շահող կտրոնով» խաբում է ժողովրդին» հրապարակման առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 30.10.2008թ. N1330-Ն և 01.08.2013թ. N891-Ն որոշումներով են հաստատված հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգերը:
Բելառուսն ու Վրաստանը ներկայացնող ըմբիշներն այսօր Բաքվի Եվրոպական խաղերում մենամարտի ժամանակ կռվի պատճառով որակազրկվել են, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներից մեկը քիչ առաջ 168.am-ին հայտնեց, թե ում են բերման ենթարկել ոստիկանություն։
Ջրհեղեղից ավերված Թբիլիսիի կենդանաբանական այգին հրաժարվել է կենդանիներին մերձմոսկովյան ապաստարանում տեղակայելու Մոսկվայի իր գործընկերների առաջարկից, այսօր տեղեկացրել է Մոսկվայի կենդանաբանական այգու արտաքին կապերի ծառայության ղեկավար Օլգա Վայնշտոկը:
Թբիլիսիի ջրհեղեղից ավերված կենդանաբանական այգուց փախած ալբինոս վագրը, որն այսօր հարձակվել էր տղամարդու վրա ու նրան մահացու վնասվածքներ հասցրել, ոչնչացվել է, հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցերը ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Կորստի այս ծանր ժամին անկեղծորեն սգում եմ Քըրք Քըրքորյանի մահը եւ ՀՀ Ազգային ժողովի ու անձամբ իմ անունից ցավակցում եւ վշտակցում նրա ընտանիքին, հարազատներին ու բոլոր նրանց, ում համար թանկ էր Քըրք Քըրքորյանը: Մեծ հայի ու մեկենասի պայծառ հիշատակը միշտ կմնա մեր երախտապարտ սրտերում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտից բերման է ենթարկվել 6 քաղաքացի: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց Էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստները այժմ հավաքվել են Ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել բերման երթարկած իրենց ընկերներին։