Բաժիններ՝

Եվս 5 ակտիվիստներ ազատ արձակվեցին ոստիկանությունից

Քիչ առաջ Ոստիկանության կենտրոնական բաժնից ազատ արձակվեց ՀԿԾՀ շենքի դիմաց ակցիա իրականացնող ակտիվիստներից ևս հինգը՝ Գոռ Սարգսյանը, Հովհաննես Չամիչյանը, Ռուսլան Բարսեղյանը, Հայկ Պետրոսյանը և Հուրի Բաղդասարյանը։

Նրանք ներկայացրեցին, թե ոստիկանները ինչի համար են իրենց բերման ենթարկել. որովհետև խախտել են հասարակական կարգը և ոստիկանի հրամանին չեն ենթարկել։ Հուրի Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանները իրենց շատ լավ են վերաբերվել, և ոչ մի բռնություն չեն կիրառել իրենց նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս