Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ:
«Խոր վշտով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, նշանավոր գործարար Քըրք Քըրքորյանի մահվան մասին: Ի խորոց սրտի ցավակցում եմ նրա բոլոր հարազատներին, բարեկամներին և ընկերներին: Ուժ և տոկունություն եմ մաղթում նրանց այս դժվար օրերին:
Քըրքորյանի ավանդը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գործում անուրանալի է: «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացված բազմաթիվ ծրագրերից յուրաքանչյուրը իրավամբ համարվում է իր հայրենանվեր աշխատանքի արդյունքը:
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Քըրքի հետ: Նա բարձր մարդկային որակների ու բնատուր իմաստնության տեր էր, լայնախոհ ու հետաքրքիր զրուցակից:
Քըրք Քըրքորյանի հիշատակը` որպես իսկական հայրենասերի, հավերժ կմնա համայն հայության սրտում»: