Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ կապված երկրի նախկին նախագահ ու վարչապետ Սուլեյման Դեմիրելի մահվան հետ, երկրում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու Դավութօղլուն ցավակցել են Դեմիրելի մտերիմներին ու Թուրքիայի ժողովրդին:
«Սուլեյման Դեմիրելը խորը հետք է թողել Թուրքիայի քաղաքական պատմության մեջ ու նպաստել է մեր երկրի զարգացմանը, եղել է մեր քաղաքական պատմության ամենանշանակալից ֆիգուրը»,-RIA Novosti-ն մեջբերում է Էրդողանի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Սուլեյման Դեմիրելը մահացել է կյանքի 91-րդ տարում Անկարայի հիվանդանոցներից մեկում: Ըստ Anadolu գործակալության՝ մահվան պատճառը սրտային անբավարարությունն է:
Հուղարկավորությունը տեղի կունենա Անկարայում հունիսի 19-ին: