Ինչ են քննարկել քաղաքական ուժերը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ
Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս տեղեկությունը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր հաստատեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ նման կազմով հանդիպումներ բազմիցս են եղել: Ըստ նրա՝ քննարկվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը և ներկա ընթացքը, իսկ իշխանության հետ կոալիցա կազմելու հարց չի քննարկվել և նման հայտարարությունները «հերթական` ջուրը պղտորելու հայտարարություններ են»:
Ա.Մինասյանը հայտարարեց, որ օրակարգում փոփոխությունների երկրորդ տարբերակ չկա, քննարկվում է միայն 1 մոդել՝ խորհրդարանական կառավարման անցնելու մասին։
Ա.Մինասյանի խոսքով՝ հանձնաժողովը ՀՅԴ առաջարկներն ընդունել է, սակայն դեռ պարզ չէ, թե ի՞նչ ձևակերպումներ կլինեն վերջնական փաստաթղթում, որը կհրապարակվի հուլիսի առաջին տասնօրյակում։