Բաժիններ՝

Վրացի ու բելառուս մարզիկները կռվի պատճառով որակազրկվել են Եվրոպական խաղերում

Բելառուսն ու Վրաստանը ներկայացնող ըմբիշներն այսօր Բաքվի Եվրոպական խաղերում մենամարտի ժամանակ կռվի պատճառով որակազրկվել են, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Դեպքը տեղի է ունեցել մինչև 57 կգ քաշային կարգում բելառուս Վլադիսլավ Անդրեևի ու վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլիի քառորդ եզրափակչում մրցման ժամանակ:
Անդրեևի օգտին 2:1 հաշվի ժամանակ մրցակիցը նրան ապտակել է, ինչից հետո բելառուս մարզիկը նույնությամբ պատասխանել է վրացի մարզիկին: Դրանից հետո նրանց միջև կռիվ է սկսվել:

Կռվի պատճառով մենամարտն ընդհատվել է, երկու մարզիկներին էլ հեռացրել են գորգից: Դատավորի որոշմամբ՝ ըմբիշներին որակազրկել են, նրանց հաշվին գրանցվել է տեխնիկական պարտություն (0:4):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս