Բաժիններ՝

Ավտովթար Մամիկոնյաց փողոցում

Հունիսի 17-ին, ժամը 09.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մամիկոնյաց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մամիկոնյաց և Շիրվանզադե փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆոլկսվագեն» մակնիշի (վարոր՝ Ս. Ս. ծնվ. 1991թ.) և Արաբկիրի սանիտարական մաքրման ծառայության «ԿամԱԶ» մակնիշի (վարորդ՝ Գ. Ա., ծնվ. 1985թ.) ավտոմեքենաները. հրդեհ չի բռնկվել, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կանխել գազի արտահոսքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս