Բաժիններ՝

Աղջնակը մորից ջերմուկ է խնդրել, մինչ կբերեր, ասել են՝ «արի, երեխեդ մահացավ». մանրամասներ Արմավիրի ԲԿ-ում 4-ամյա երեխայի մահվան մասին. «Փաստինֆո»

Երեկ Արմավիրի մարզում գրանցվել է մանկահասակ երեխայի մահվան դեպք:

4-ամյա աղջիկը եղել է Ջրաշեն գյուղից: Փոքրիկին ջերմությամբ, թուլությամբ, փսխում, լուծ ախտանշաններով տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:

«Ջրաշենի գյուղապետ Խաչատուր Դավթյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երեխային ծանր վիճակում չեն հասցրել հիվանդանոց, փոքրիկն աշխույժ, քայլելով գնացել պառկել է, նրան կաթիլային են միացրել, որից 5 րոպե անց իր մայրիկից ջերմուկ է խնդրել:

Մայրը գնացել է դստեր համար ջերմուկ բերելու և մինչև կվերառնար, երեխան մահացել է:

Գյուղապետի խոսքով՝ մորն ասել են՝ «արի՛, երեխեդ մահացավ»: Խաչատուր Դավթյանը հավելեց, որ երեխային հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկը զննել է ու ասել՝ նորմալ է ամեն ինչ, կաթիլային կմիացնենք, 2 օրից երեխային տուն կտանեք:

Մանրամասն` սկզբնաղբյուրում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս