Բաժիններ՝

Ակտիվիստներից մեկն ազատ արձակվեց

Քիչ առաջ Ոստիկանության կենտրոնական բաժնից ազատ արձակվեց ՀԿԾՀ շենքի դիմաց ակցիա իրականացնող ակտիվիստներից Նարեկ Գալյաջյանը։ Նա ասաց, որ իրեն ազատ են արձակել, քանի որ չեն ունեցել ապացույցներ, որ նա բողոքի ակցիայի ժամանակ հարվածել է ոստիկաններին կամ լոլիկ է շպրտել ՀԿԾՀ-ի շենքի վրա։

Ինչպես տեղեկացրել էինք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներից այսօր ոստիկանություն բերման էին ենթարկվել ոստիկանություն Հովհաննես Չամիչյանը, Նարեկ Գալյաջյանը, Գոռ Սարգսյանը, Ռուսլան Բարսեղյանը, Հայկ Պետրոսյանը և Յուրի Բաղդասարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս