Բաժիններ՝

Ինքնասպանության փորձ` «Արտաշատ» հյուրանոցի տանիքից

Հունիսի 17-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել նետվելով Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող չգործող «Արտաշատ» հյուրանոցի տանիքից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Հրշեջ-փրկարարների և ոստիկանության աշխատակիցների ուժերով կանխվել է 1964թ. ծնված Կ. Մ.-ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է Արտաշատ քաղաքի ՈԲ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս