Բաժիններ՝

Թբիլիսիի կենդանաբանական այգին հրաժարվել է Մոսկվայի օգնությունից

Ջրհեղեղից ավերված Թբիլիսիի կենդանաբանական այգին հրաժարվել է կենդանիներին մերձմոսկովյան ապաստարանում տեղակայելու Մոսկվայի իր գործընկերների առաջարկից, այսօր տեղեկացրել է Մոսկվայի կենդանաբանական այգու արտաքին կապերի ծառայության ղեկավար Օլգա Վայնշտոկը:

«Մենք խոսել ենք Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրենի հետ: Նրանք մեզ ասել են, որ իրենց դեռ այս պահին օգնություն հարկավոր չէ:Նրանք շնորհակալություն են հայտնել մեզ ու ասել, որ այս պահին նրանց դեռ դա հարկավոր չէ»,-ասել է Վայնշտոկը «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Մոսկվայի կենդանաբանական այգին իր վրացի գործընկերներին առաջարկել է կենդանիներին ապաստան տրամադրել Մՙերձմոսկվայում, ինչպես նաև կենդանիներ տրամադրել Թբիլիսիի կենդանաբանական այգին:

Մինչ այդ, նախօրեին Թբիլիսի են ժամանել Պրահայի կենդանաբանական այգու աշխատակիցները, որոնք «որոշակի փորձ ունեն աղետի դեմ պայքարում ու կենդանիների փրկելու հարցում»,-ասել էր Թբիլիսիի կենդանաբանական այգու մամլո քարտուղար Մզիա Շարաշիձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930