
Մեքսիկական բարում գնդակահարվել է 6 մարդ, այդ թվում՝ 1 լրագրող ու Los Zetas նարկոկարտելի ղեկավարը

Մեքսիկայի ոստիկանությունը հետաքննում է Վերակրուս նահանգի Օրիսաբա քաղաքի բարերից մեկում այցելուների վրա հարձակման փաստը: Չարագործները բարում գնդակահարել էին 6 մարդու:
Զոհերի թվում էին Los Zetas նարկոկարտելի կրիմինալ հեղինակություն Խոսե Մարկես Բալդերասն ու լրագրող Խուան Էրիբերտո Սանտոս Կարերան, գրում է El Nuevo Herald-ը:
Մարդասպանները 5-ն են եղել: Նրանք մտել են La Taberna հաստատություն, սպանել են 6 մարդու՝ ողջ թողնելով 2-ին:
Բանդիտները հեռացել են դեպքի վայրից՝ փոխհրաձգության մեջ մտնելով կասկածյալների հետ: Ոստիկաններից մեկը ծանր վիճակում է:
Ենթադրվում է, որ բարում տեղի ունեցածը կապ ունի տարբեր խմբավորումների միջև պատերազմի հետ:
Վերակրուս նահանգը համարվում է ամենավտանգավորը լրագրողական գործունեության ծավալման համար:
Մեքսիկայում 2000-2014թթ. սպանվել է 102 լրագրող: