
8 հազար զինվորական անցել է Դոնեցկի ու Լուգանսկի կողմը. Ուկրաինա

Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսը հայտարարել է, որ իրավապահ մարմինների 5 հազար աշխատակից ու 3 հազար զինվորական անցել է ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների կողմը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մատիոսը հայտնել է, որ նրանց թվում կան այնպիսիք, ովքեր ներկայում գտնվում են Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում:
«Մեզ մոտ կա ամբողջական ցուցակ, թե ովքեր են անցել անջատողականների կողմը: Իրականացվում է ապացույցների հավաքում 5 հազար իրավապահների ու մոտ 3 հազար զինվորականների նկատմամբ: Նրանք պատասխանատվության են ենթարկվելու»,- հայտարարել է Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազը: