
Ճապոնիայի վարչապետը ներողություն է խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի գործողությունների համար

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իր ելույթում, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմում իր երկրի կապիտուլյացիային, խոստովանել է, որ Ճապոնիան «անչափելի վնաս ու տառապանք» է պատճառել անմեղ մարդկանց:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այն մարդկանց սերունդը, որը չի մասնակցել կոնֆլիկտին, չպետք է ծանրաբեռնվի մշտական ներողություններով:
Նրա խոսքով՝ Ճապոնիան պետք է վստահ լինի, որ նման կոնֆլիկտը այլևս երբեք չի կրկնվելու:
Աբեն նաև ներողություն է խնդրել այն կանանցից, ում արժանատավությունը ոտնահարվել է պատերազմի ժամանակ:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ ճապոնացի զինվորների համար ստեղծված հասարակաց տներում իրենց կամքին հակառակ պահվել է մոտ 200 հազար կին, հիմնականում՝ Կորեայից ու Չինաստանից, ինչպես նաև Ֆիլիպիններից, Ինդոնեզիայից ու Թայվանից: