Մանրամասներ Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածների առողջական վիճակի մասին

Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Արարատի բժշկական կենտրոն հոսպիտալացված 6 տուժածից 3-ը դուրս է գրվել: Մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Վեդու բժշկական կենտրոնում գտնվող տուժածը ևս դուրս է գրվել:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդի առողջական վիճակում առկա է դրական առաջընթաց: Նրա վիճակը այժմ գնահատվում է միջին ծանրության:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր է:

Կատարվում է ախտորոշումներին համարժեք բուժում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31