
12 մլն ֆունտ ստերլինգ՝ Չիչարիտոյի համար

«Daily Mail»-ը հայտնում է, որ Լոնդոնի «Վեսթ Հեմը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» մեքսիկացի հարձակվող Խավիեր Հերնանդեսի ծառայություններով։
Աղբյուրը հայտնում է նաև, որ առաջիկա օրերի ընթացքում լոնդոնյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու պաշտոնական առաջարկ կանի։ Հարձակվողի տրանսֆերի համար կառաջարկվի 12 մլն ֆունտ ստերլինգ։
Նշենք, որ նախորդ մրցաշրջանի 2-րդ կեսին Չիչիրիտոն վարձավճարով հանդես է եկել «Ռեալ Մադրիդում»։
Սիրարփի Աղաբաբյան