Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ԱՄՆ կատարած իր այցի շրջանակում կհանդիպի ԱՄՆ պաշտպանության նախարարության քարտուղար Էշթոն Քարթերի հետ:
Վրաստանի պաշտպանության նախարարի այցը ԱՄՆ կկայանա օգոստոսի 15-ին, հայտնում է apsny.ge-ն:
«Հանդիպումներ են նախատեսված Սպիտակ տանը, Պետդեպարտամենտում: Նախատեսվում են բազմաթիվ հանդիպումներ միջազգային ԶԼՄ-ների, ամերիկյան լրատվամիջոցների հետ: Մեր գլխավոր օրակարգը հայտնի է: Դա վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդումն է, այդ հարաբերությունների մերձեցումը, ինչպես նաև ԱՄՆ աջակցության ստացումը ՆԱՏՕ-ի հարցում»,- հայտարարել է Խիդաշելին: