Բաժիններ՝

«Ուլիսը» պայմանագրեր է կնքել 17 ֆուտբոլիստների հետ

«Ուլիսի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ չնայած Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության մեկնարկից երկու տուր անցել է, բայց ակումբը դեռևս շարունակում է համալրել կազմը:

Ակումբն արդեն պայմանագիր է ստորագրել մի շարք ֆուտբոլիստների հետ, որոնք էլ մասնակցել են բարձրագույն խմբի առաջին երկու տուրերի հանդիպումներին: Ներկա պահին «Ուլիսում» փորձաշրջան են անցնում ևս մի քանի ֆուտբոլիստներ, որոնք, ամենայն հավանականությամբ, հանդես կգան թիմի կազմում:

«Ուլիսում» իրենց կարիերան շարունակելու են Տիգրան Կանդիկյանը, Պապին Թևոսյանը, Արտաշես Առաքելյանը, Արտակ Անդրիկյանը, Դավիթ Լոմայան, Սոսլան Կալմանովը, Ասլան Կալմանովը, Կլաուդիո Ֆերմին Տորրեխոնը, Ալեքսանդր Հովհաննիսյանը, Նարեկ Գյոզալյանը, Նարեկ Դավթյանը, Դան Մուզեյի Սերենկուման, Սոլոմոն Իմե Ուդոն, Զախար Դիլանյանը, Միլյուտին Իվանովիչը, Բեսիկ Չիմակաձեն և Պավել Կոնդրախինը: Բացի նշված ֆուտբոլիստներից, մոտակա օրերին պայմանագիր կստորագրվեն պաշտպաններ Գեորգի Կաչկաչիշվիլիի, Բեն Ազիզ Իսմա Զագրեյի, Դրիլոն Բերիշայի, Ալեքսանդր Յուշինի և Անդրեյ Շախկելդյանի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31